|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը որոշում է կայացրել փետրվարի 23-ին հանրահավաք անցկացնել: Այդ նպատակով Բաքվի քաղաքային իշխանություններին արդեն ծանուցում են ուղարկել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կառույցի ղեկավար Ջամիլ Հասանլըն:
Ըստ նրա` հանրահավաքի հիմնական պահանջները քաղբանտարկյալներին ազատ արձակելը, խնդրահարույց վարկերի`պետության կողմից վճարելը, մանկական վճարների տրամադրումն է և այլն:
Ազգային խորհրդի վերջին հանրահավաքը անցկացվել էր հունվարի 19-ին: Այդ ժամանակ ցույցերին մասնակցում էին նաև այլ ընդդիմադիր ուժեր, մասնավորապես` «Մուսավաթ» և «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցությունները: Գլխավոր պահանջը բլոգեր Մեհման Հուսեյնովային առաջադրված նոր մեղադրանքների վերացումն էր և այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Ըստ azadliq.org կայքի` Բաքվի քաղաքային իշխանությունները հունվարի 26-ին ցույց անցկացնելու թույլտվություն չէին տվել: Ցույցի կազմակերպիչները կանչվել էին ոստիկանություն` հասարակական անդորրը խախտելու համար բացատրություն տալու: Նրանք չէին ընդունել այդ մեղադրանքները:
Բացի այդ` իշխանությունները հայտարարել էին, որ երկրում չկան քաղբանտարկյալներ: