|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ջրային համակարգում 8-10,5 միլիարդ դրամի պարտք կա. կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքն ինչպե՞ս է գոյացել։ Գյուղացիները չեն վճարե՞լ, գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառե՞լ»,- հարցրեց նա։
Վարչապետը հավելեց, որ Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է իմանան, որ ջրային համակարգը մոտ 10,5 միլիարդ դրամի պարտք ունի: «Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել: Մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել», - ասաց Փաշինյանը:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, ի պատասխան վարչապետի դիտարկմանը, հավաստիացրեց, որ այս թեմայով մարտի 15-ին կներկայացնեն ուսումնասիրությունների արդյունքներ: