|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց մշակել և զարգացնել մսի ու կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։
Նա հիշեցրեց, որ անցյալ տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր անասունների ու դրանց մսի արտահանման հսկայական պոտենցիալ: Ըստ վարչապետի` սա կարևոր թեմա է, և հարկավոր է քննարկել այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։ «Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու համար ոչխարաբուծությունը»,- ասաց նա:
Վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը հայտնեց, որ ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու պոտենցիալ կա երկրում: Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանում առկա է 600-700 հազար գլուխ ոչխար, և գյուղացիական տնտեսությունները քայլեր են ձեռնարկում դրանց թիվն ավելացնելու ուղղությամբ:
Փաշինյանը նշեց, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկել են ոչխարաբուծության զարգացման վարկերի՝ ցածր տոկոսադրույքով տրամադրման հնարավորությունները և առաջիկայում դրանք կներկայացվեն: