|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան. քիչ առաջ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` այդ ծրագերից մի մասն իրականանալի է, մի մասն` անլուրջ, իսկ մի մասի վրա պետք է աշխատել, ընդ որում` պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում` ոմանք ձգտում են նախարարությունների հետ աշխատել, ոմանք` փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետերի հետ։
«Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի, բայց ներդրումային բանակցությունները պետք է կենտրոնանան տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը համարում է, որ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է ներդրումային պոտենցիալը հասկանալու համար։ «Եթե մարդը կյանքում իր բանկային հաշվին 5000 դոլար չի ունեցել ու եկել, ասում է` 80 միլիոնի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ»,- նշեց նա: