|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ռեստարտ» նախաձեռնության անդամների` իր հրաժարականի պահանջին հումորով է վերաբերվում: «17.000 ուսանող ունեցող բուհի պայմաններում 17 ուսանողի պահանջը, որի մի մասը մեր ուսանողներն էլ չեն…Հումորով եմ վերաբերվում այս ամենին»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Նրանք նաև նամակ են փոխանցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին՝ ռեկտորի հրաժարականի պահանջով։