|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առանց դատարանի որոշման ունեցվածքի բռնագրավման մասին հայտարարությունից «տրոցկիզմի» հոտ է գալիս: Նման կարծիք РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը:
Նախօրեին Ազգային ժողովում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը դիտարկում է առանց մեղադրական դատավճռի ունեցվածքի բռնագրավման մեխանիզմները: Նրա խոսքով` ՄԻԵԴ-ը դա նորմալ պրակտիկա է համարում կոռուպցիայի դեմ պայքարում և չի դիտարկում որպես մարդու իրավունքների սահմանափակում:
«Դրանից տրոցկիզմի հոտ է գալիս, տրոցկիզմը տրոցկիզմ է մնում, անգամ` եթե այն հայտարարվում է «թավշյա»,- ասել է Մելիքյանը:
Նրա խոսքով՝ շատ դժվար է պատկերացնել մի համակարգ, որը թույլ կտա ինչ-որ մարդկանց հարցեր առաջադրել Հայաստանի գրեթե բոլոր բնակիչներին:
«Ինչպիսի՞ն պետք է լինեն չափորոշիչները: Ո՞ր թվականից է դա սկսվում: Մենք քաղաքակիրթ ձևով գնում էինք եկամուտների և ունեցվածքի հայտարարագրման ճանապարհով, և դա նորմալ գործընթաց է ժողովրդավար պետությունների համար: Հիմա լինելու են ինչ-որ մարդիկ, որոնք որոշելու են՝ ում պահանջներ ներկայացնել, իսկ ում՝ ոչ: Կարելի՞ է, արդյոք, երաշխավորել, որ սա ինքնին չի դառնա կոռուպցիայի հզոր գործիք»,- նշել է Ռուբեն Մելիքյանը: