|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում ԿԽՄԿ առաքելությանը վերաբերող հարցերի շուրջ: Պիեռ-Էմանուել Դյուքրուեն գոհունակություն է հայտնել պաշտպանության նախարարության ու ԿԽՄԿ գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել սպասվող ծրագրերը:
Բանակի հրամանատարն էլ նշել է, որ դեռևս բանակի շտաբի պետ եղած ժամանակներից քաջածանոթ է ԿԽՄԿ գրասենյակի գործունեությանը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում կազմակերպության առաքելությանը: