|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, որը նախատեսված է այսօր Սոչիում, կտևի գրեթե ամբողջ օրը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Կողմերը հանդիպման շրջանակում պետք է քննարկեն եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների զարգացման հեռանկարները:
«Ժամանակի մեծ մասը նախագահները երկուսով են շփվելու՝ անհրաժեշտության դեպքում խոսակցության մեջ ներգրավելով մասնագետների: Շփումը պլանավորվում է փաստացի ամբողջ օրը… Արդեն ծրագրված է, որ, այսպես կամ այնպես, Պուտինի և Լուկաշենկոյի միջև շփումը կշարունակվի նաև վաղը և մյուս օրը», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի վերջին նախագահները երկու հանդիպում են ունեցել, որի ժամանակ, սակայն, չեն կարողացել համաձայնության գալ խնդրահարուց հարցերի շուրջ: Մասնավորապես ` Լուկաշենկոն դժգոհ է նավթային ոլորտում ՌԴ-ի հարկային մանևրից և բելառուսների համար գազի գնից: