|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալավերդու պղնձաձուլարանի փակման պատճառով աշխատակիցների բողոքի ցույցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր մի քանի հարյուր ալավերդցի փակել է Երևան-Թբիլիսի երկաթուղին ու պահանջել հանդիպում վարչապետի ու «Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի հետ:
Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ՎՏԲ բանկի ու «Վալլեքս» խմբի համագործակցության ընթացքում տեղի է ունեցել տարօրինակ պատմություն. մի ընկերություն 4000 դոլար պարտքի համար դիմել է դատարան և դատարանից ակնկալել, որ պարտքի համար, որպես հայցի ապահովման միջոց, կալանք դրվի բոլոր գործընթացների վրա:
«Պատկերացրեք՝ 4000 դոլարի դիմաց դատարանը կալանք սահմանեց մի քանի հարյուր միլիոն դոլարանոց ընկերության և գույքի իրավաբանական պրոցեսների վրա: Դատական այս որոշման հիման վրա նախկին պայմանավորվածությունները կամաց-կամաց քանդվեցին: Բանակցությունները հիմա վերադառնում են ինչ-որ զրոյական կետի: Օպերատորը, որը մինչ այդ ներգրավված էր և պետք է սկսեր աշխատեցնել, այս պատմություններից «խրտնեց» և ասաց, որ չի մտնի: Մենք այդ դատական գործին որևէ ձևով չենք միջամտել»,- ներկայացրեց վարչապետը: