|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Խոսում են կոնցեպտուալ խնդրի մասին՝ ինչո՞ւ թիվ չկա, ինչո՞ւ կա, անընդհատ այս բանավեճի մեջ ենք. լրգարողներին խորհրդարանում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի` պատասխանելով հարցին, թե ինչպես են վերաբերվում իրենց ընդդիմադիր գործընկերների քննադատություններին առ այն, թե կառավարության ծրագրում թվեր ու չափելիություն չկա: «Այն, ինչ գրված էր` տնտեսության մոդելի առումով, ներառականության առումով, մրցակցության և արտահանման ճյուղերի առումով, բովանդակային քննարկման չարժանացավ, ինչի համար ցավում եմ: Կցանկանայի, որ վերադառնայինք կառուցողական դաշտ և ավելի բովանդակային քննարկումներ ծավալեինք», - հավելեց նա:
Փոխվարչապետն ընդգծեց, որ կառավարության ծրագրի բովանդակության վերաբերյալ ընդդիմության կողմից կառուցողական առաջարկություն չի լսել:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հնչեցրած քննադատություններին, թե կառավարության կողմից արհամարհական վերաբերմունք է ցուցաբերվել` առանց խորհրդարանական ուժերի հետ քննարկման կառավարության ծրագիրը բերվել է ԱԺ, Ավինյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչպիսի ավանդույթներ են եղել հանրապետականների ժամանակ, բայց սա կառավարության ծրագիրն է, որը 20-օրյա ժամկետում է ներկայացվում: Դրա պատասխանատվությունը կրում է կառավարությունը, սա կառավարության, այլ ոչ թե ԱԺ-ի ծրագիրն է»: