|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին Էմանուել Մակրոնի հայտարարությանը:
Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին:
«Դա համերաշխության և մարդու իրավունքները պաշտպանելու ու զանգվածային վայրագությունները կանխելու վճռականության հզոր դրսևորում է»,- գրել է Փաշինյանը: