|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մեծ Բրիտանիան պետք է հստակ ասի, թե ինչ է ցանկանում, ԵՄ-ի բոլոր երկրների շահերից ելնելով, և որպեսզի Brexit-ը կայանա` պայմանագրի համաձայն: Այդ մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրատիսլավայում Սլովակիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«ԵՄ անդամ բոլոր երկրները շահագրգռված են, որ Brexit-ի հարցում ամեն ինչ տեղի ունենա պայմանագրի համաձայն: Մենք ենթադրում ենք, որ Բրիտանիան մեզ հստակ կասի`ինչ է ցանկանում: Մենք նաև պետք է պաշտպանենք մեր ներքին շուկայի ինտեգրվածությունը և կանոններ ստեղծենք Իռլանդիայի համար»,- ասել է Մերկելը: