|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ը կարող է ևս մի քանի տարով երկարաձգել Աֆղանստանում իր զորքերի գտնվելու ժամկետը: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի` Ասիայի հարցերով 2-րդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը:
«Ես վստահ եմ, որ ամերիկացիները կարող են որոշել ևս մի քանի տարի մնալ Աֆղանստանում, սակայն հետո ստիպված կլինեն հեռանալ` արդեն խայտառակված»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստ է դուրս բերել զորքերը Աֆղանստանից, եթե երկրում խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերվեն: