|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
2019-ի մարտից Երևան-Գյումրի-Երևան երթուղով ուղևորափոխադրումներ կիրականացնի երկրորդ նոր էլեկտրագնացքը: Այն կունենա 120 տեղ և կհամապատասխանի ժամանակակից չափորոշիչներին:
Yerkir.am-ի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը հայտնեց, որ գնացքները դեռ նոր են բերվել: «Հստակ գրաֆիկ դեռևս չկա, բայց ենթադրվում է`ուղևորափոխադրումներ կիրականացվեն ամեն օր: Տոմսի գինը կմնա անփոփոխ`2500 ՀՀ դրամ»,- ասաց նա:
Հավելենք, որ 2018 թվականին ՀԿԵ շարժակազմի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակներում գնվել էր 2 նոր էլեկտրագնացք և 40 նոր կիսավագոն: Կիսավագոններն այժմ շահագործվում են պղնձի խտանյութի արտահանման համար: