|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` նշելով. «Երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, և հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք»:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք դա Դաշնակցության տեսակետն է, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը պատասխանեց. «Դա Դաշնակցության տեսակետը չէ: Արթուր Աղաբեկյանը որոշ ժամանակ է, ինչ չի անդամակցում ՀՅ Դաշնակցությանը: Նա արտահայտել է իր անձնական կարծիքը: 2020թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ Դաշնակցությունն իր վերջնական խոսքը կասի առաջիկայում կայանալիք` ՀՅԴ Արցախի կառույցի բարձրագույն ժողովից՝ Շրջանային ժողովից հետո»: