|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որին փոխանցելու է իր աշխատավարձը: Այդ մասին ասվում է երկրի նախագահի ֆեյսբուքյան էջում: Ի դեպ, բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին Զուրաբիշվիլին հայտնել էր Վրաստանի նախագահի կարգավիճակում անցկացրած իր առաջին մամուլի ասուլիսում:
«Արդեն ստեղծվել և պաշտոնապես գրանցվել է «Սալոմե Զուրաբիշվիլիի բարեգործական հիմնադրամը»: Այն փնտրելու և ֆինանսավորելու է կրթական, գիտական և ինովացիոն նախագծեր: Ես հուսով եմ, որ հիմնադրամը կաշխատի ակտիվորեն ու կնպաստի բազմաթիվ ձեռնարկումների, որոնք անհրաժեշտ են հասարակությանը»,- ասվում Զուրաբիշվիլիի հաղորդագրության մեջ: