|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնել:
Շենավան համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը այդ պաշտոնում ընտրվել էր 2016 թվականին կայացած ՏԻՄ ընտրության արդյունքում, սակայն 2018 թվականի դեկտեմբերի 21-ին նա մահացել է:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Լոռու մարզի Շենավան համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն: Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է 2019 թվականի հունիսի 9-ը: