|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բազմիցս ասվել է, որ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով որոշակի բարեփոխումներ են իրականացվում, ինչը ենթադրում է դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալացում. այսօր լրագրողներին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Դանիայում ՀՀ դեսպանատան փակման մասին լուրերին:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է ֆինանսական միջոցների խնայողության շրջանակում փակել Դանիայում Հայաստանի դեսպանատունը եւ այն միավորել Շվեդիայում մեր դեսպանատանը, և որ Շվեդիայում ՀՀ դեսպանատունը միաժամանակ կսպասարկի Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Իսլանդիան:
«Դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախատեսված են նաև այնպիսի քայլեր, որոնք հետագայում նպաստելու են ՀՀ դիվանագիտական ներկայացվածության աշխարհագրության ընդլայնմանը: Ուստի կխնդրեի այս հարցում այլ շահարկումներ չլինեն»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը: