|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու օրակարգ «Իմ քայլը» դաշինքում չկա: Սա խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պարզաբանումն է այս օրերին շրջանառվող` օրհներգի հնարավոր փոփոխության մասին առաջարկի վերաբերյալ:
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա պաշտոնապես հայտարարեց` ո՛չ հետաձգվող, ո՛չ էլ օրակարգում նման հարց կա, և, ընդհանրապես, այդ հարցը քննարկման ենթակա չէ:
«Ինչ վերաբերում է օրհներգի փոփոխության մասով իմ կարծիքին, ապա հստակեցնեմ` ես ասել եմ, որ խորհրդանշանները փոխելու հարցում պետք է լինել չափազանց զգուշավոր, և չենք կարող ամեն առիթով դիտարկել դրանց փոփոխության հարցը»,- ասաց Մակունցը: