|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն հանգամանքը, որ եվրոպական մի շարք երկրներ ճանաչեցին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին` որպես երկրի ժամանակավոր նախագահ. հայտնում է Газета.ру-ն:
Նրա խոսքով` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքեր կարող են գտնել միայն Վենեսուելայի քաղաքացիները:
«Ինչ-որ որոշումներ փաթաթելը կամ իշխանությունը ուզուրպացնելու փորձի օրինականացումը, մեր տեսանկյունից, ուղիղ և անուղղակի միջամտություն է Վենեսուելայի ներքին գործերին»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ նման վարքը չի հանգեցնի ճգնաժամի խաղաղ կարգավորմանը: