|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի, Արթիկի, Մեղրիի, Գորիսի, Սևանի, Կոտայքի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում ձյուն է տեղում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: