|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Փետրվարին Ժնևում կկայանա եռակողմ կոմիտեի առաջին հանդիպումը, որի ժամանակ կքննակվեն Վրաստանի և ՌԴ-ի կառավարությունների միջև առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի իրականացման մեխանիզմները: Փաստաթուղթը ստորագրվել է 2011-ի նոյեմբերի 9-ին:
Հանդիպմանն ընդառաջ` ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը Երևանում ասել է, որ Ռուսաստանը մտադիր է հասնել Հայաստանից ապրանքների համար տարանցիկ միջանցքի բացմանը:
«Կարասին-Աբաշիձե բանակցություններին հետևող փորձագետները նշում են, որ այս անգամ Կարասինի հայտարարության տոնայնությունը տարբերվել է նախորդներից»,- գրում է ekhokavkaza.com-ը : Ռուսական «Քաղաքական տեղեկատվության կենտրոնի» ղեկավար Ալեքսեյ Մուխինն ասում է, որ այդ տպավորությունը խաբուսիկ չէ: Ըստ նրա` այժմ ՌԴ-ն ձգտում է իրականացնել շատ նախագծեր, որոնք նախկինում սառեցվում էին:
Իսկ դրդապատճառն այն է, որ Ռուսաստանը դադարում է պասիվ դեր խաղալ հետսովետական տարածությունում և փորձում է արագացնել որոշ խնդիրների լուծումը: Դա վերաբերում է ոչ միայն Աբխազիային, Հարավային Օսիային, այլև Լուգանսկի, Դոնեցկի հանրապետություններին, Մերձդնեստրին: «Ակտիվացում է նկատվում բոլոր ուղղություններով»,- ասել է Մուխինը: