|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան եթերային դաշտը վերակազմակերպման փուլում է: Տեւական ժամանակ խոսում էին, որ վաճառվում է Հ 3 հեռուստաընկերությունը, սակայն մեզ պատասխանեցին, որ նման մտադրություն չունեն, բայց հնարավոր է` տան «կառավարման»:
5-րդ ալիքի վերածված «Արարատ» ՀԸ-ն լրջորեն վերազինվում է։ Ոմանք չեն բացառում, որ միակողմանի, կողմնակալ «լուսաբանման» համար հեռուստաընկերությունը «սանկցիաների» ենթարկվի ՀՌԱՀ-ի կողմից, որի նախագահ ընտրվեց «Հայք» թերթի նախկին խմբագիր Տիգրան Հակոբյանը։ ՀՀԿ-ի «սեւ» շենքում գտնվող TV 5-ը վերազինվելուց հետո կտեղափոխվի նոր, վերանորոգված տարածք` «Էրեբունի պլազա»։ Քոչարյանի անվան հետ կապված լրատվական «կայսրությունը» հավաքվում է մի տանիքի տակ:
Մինչեւ ամսվա վերջ իր գործունեությունը կսկսի նաեւ տեխնիկայի վերջին խոսքով վերազինված եւ սփռման դաշտը մեծացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, որը պատրաստվում է միայն լրահոս ապահովել (լիցենզիայում գրված է բացառապես այդ գործառույթը)` CNN-ի «տրամաբանությամբ»։ Այսինքն` ժամը մեկ պարբերականությամբ, 24-ժամյա եթերով:
Հիշեցնենք` այդ աշխատանքներն իրականացնում է ՀՀԿ-ից պոկված նախկին պատգամավորների «Քառյակը»՝ Սամվել Ֆարմանյան, Կարեն Բեքարյան, Արման Սաղաթելյան, Միհրան Հակոբյան կազմով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: