|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների անկյունաքարը ՀՀ զինված ուժերի դուրսբերումն է Ադրբեջանի «օկուպացված տարածքներից». ադրբեջանական Trend գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «Տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը չի քննարկվելու:
«Դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վարվող` Ղարաբաղյան հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների անկյունաքարը հենց Հայաստանի զինված ուժերի դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Դա են պահանջում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս հայտնի բանաձևերը և հակամարտության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բոլոր փաստաթղթերը: Այս կապակցությամբ հարց է ծագում` հարկավո՞ր է Փաշինյանի նման դիրքորոշումը դիտարկել որպես բանակցություններից հրաժարվել»,- ասել է Աբդուլաևան: