|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացված քննարկումներին: Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-ից 31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը: