|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ` դրանք են այն երկրները, որոնց հետ Վրաստանի կառավարությունը 2019-ին ծրագրում է բանակցություններ վարել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին. հայտնում է news/17279-gruziya-ն:
Այդ մասին «Վրաստանը և աշխարհը 2019-ին» համաժողովի ժամանակ հայտարարել է Վրաստանի տնտսեության և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան:
«2019-ին մենք նախատեսում ենք բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք կապված են մի շարք երկրների հետ առևտրային ռեժիմներ զարգացնելու հետ: Խոսքը Թուրքիայի, Բրիտանիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Պարսից ծոցի երկրների և Ճապոնիայի մասին է»,- ասել է նա: