|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Էնսինիայի Սուրբ Նահատակաց Ֆերահեան երկրորդական եւ Քանոկա Փարքի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանները, ըստ ոստիկանության բնութագրման, «ատելության» հարձակման են ենթարկվել, որի ժամանակ թուրքական դրոշակներ են կախվել վարժարանների տարածքում. հայտնում է «Ասպարեզը»:
Ֆերահեան վարժարանում կախել են 11, իսկ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանում` 9 թուրքական դրոշներ։
Միջադեպը քննում է ոստիկանությունը։
Առավոտյան վարժարանի սաները կախել են հայկական դրոշներ: