|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամերիկյան սուրճի հայտնի բրենդ Starbucks-ը 2015 թվականին ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ահազանգի արդյունքում ներողություն էր խնդրել Լոս Անջելեսի հայ համայնքից Starbucks խանութների ցանցում տեղադրված լուսանկարների համար, որոնցում կիսալուսին և աստղ պատկերող թուրքական դրոշի տակ կանգնած են եղել հայկական ավանդական տարազով կանայք:
Հայ Դատի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Starbucks-ը կրկին ներողություն է խնդրել տհաճ միջադեպի համար` հեռացնելով բոլոր այդ լուսանկարները:
«Մենք բացթողում ենք թույլ տվել` մեր հաճախորդներին և համայնքին տխրություն պատճառելով, ինչի համար ներողություն ենք խնդրում: Մենք արդեն հեռացրել ենք այդ լուսանկարները»,- ասվում է Starbucks-ի տարածած հայտարարության մեջ: