|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր լրագրողները փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվել են, թե ինչու՞ աշխատանքից հեռացվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Տիգրան Ավինյանը նշեց, թե Արթուր Գրիգորյանը զբաղեցրել է վարչական պաշտոն: Նրա խոսքով դա մի պաշտոն է, որը պահանջում է այդ ոլորտում փորձ:
«Մենք նպատակահարմար չենք համարել պարոն Գրիգորյանի պաշտոնավարումը, որովհետև չենք տեսել, որ իր պաշտոնավարումը համապատասխանում է այն պաշտոնին, որին ինքը նշանակված է, վարչական պաշտոնում անկողմնակալություն ու անաչառություն է պահանջվում, որպեսզի հստակ այդ բալանսը կարողանանք գտնել և լիազորությունների շրջանակից երբևէ դուրս չգաս»-ասաց նա: