|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է պարգևավճարների մասին հարցին: Ավինյանը նշեց, որ կառավարությունում ևս գործել է պարգևավճարների համակարգը, և ինքը ևս պարգևավճար է ստացել ամանորին:
«Ես նույնպես ստացել եմ պարգևավճար, մոտավորապես 13–րդ աշխատավարձի չափով, բայց կոնկրետ չափը չեմ կարող ասել»,– ասաց նա։ Ինչ վերաբերում է օպտիմալացման խնդրին, փոխվարչապետը նշեց, որ դիմում են օպտիմալացմանը մրցունակ և բարձր որակներով պետական համակարգ ստեղծելու համար, որտեղ պետք են որակյալ կադրեր:Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա, որպեսզի լավագույն կադրերը համակարգից չհեռանան։