|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող երկաթի հանքաքարի տարածքում փլուզվել է ջրամբարի թափոնների ամբարտակը. այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Այս պահին հաղորդվում է առնվազն ինը մահացածների մասին, ավելի քան 200 մարդ անհայտ կորած է: Ամբարտակի ներքևում սրճարան է եղել, որտեղ էլ հարյուրավոր աշխատակիցներ են եղել:
Մինաս Ժերայսի նահանգապետի խոսքով` աղետի գոտում անհայտ կորածներին կենդանի հայտնաբերման հնարավորությունը քիչ է: Դեպքի վայրում այժմ հողագործական մեքենաներով աշխատում են փրկարարները: Փլուզման պատճառը դեռևս պարզ չէ: