|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունվարի 25-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Արարատի բաժնում «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ոսկետափ գյուղի տներից մեկի բնակիչներ՝ 50-ամյա Մարինե Պ․-ն, 49-ամյա Արսեն Պ․-ն, 31-ամյա Գայանե Պ․-ն և 4-ամյա Վլադիմիր Ս․-ն։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ տուժածները թունավորվել են նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, գազի արտահոսքի կամ շմոլ գազի տարածման հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: