|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանը հայարարել է, որ անհնար է, որ իրենք որևէ կապ ունենան մեկուկես միլիոն մարդու տեղահանման և սպանության պատճառ դարձած անձի հետ։
Ըստ DHA-ի՝ նա պնդել է, որ իրականում սիրիացի ժողովուրդն է կոչ արել իրենց, որպեսզի Աֆրինում, Ժարապլուսում և Բաբում իրենց փրկի Թուրքիան։
«Հարկավոր է ավելի շատ խոսել Սիրիայի հետ կնքված Ադանայի համաձայնագրի մասին և այն դնել սեղանի վրա»,- ասել է Էրդողանը։
Նա տեղեկացրել է, որ Թուրքիան Իրանի և ՌԴ-ի հետ անմիջական հաղորդակցության մեջ է Սիրիայի հարցով, և հենց դրա շնորհիվ է, որ արգելափակվել է հյուսիսային Սիրիայում ահաբեկիչների կողմից միջանցքի ստեղծումը։