|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 25-ին, ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին:
Հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Տեր-Խաչատուրյանն ասել է, որ ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումն Արցախում ինքնին պատմական առաքելությանը նոր թափ տալու հստակ միտում ունի:
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը սերտ համագործակցության մեջ է ԱՀ իշխանությունների հետ:
«ԱՀ նախագահի հետ հանդիպման ընմթացքում քննարկել ենք ՀՅԴ անցյալին, ներկային և ապագային վերաբերող մի շարք հարցեր: Վստահեցնում եմ, որ մեր համագործակցությունը, առաջադրած ծրագրերը միշտ էլ պիտի լինեն Արցախի իշխանություններին համահունչ: Արցախն ըստ պատշաճի կարևոր շրջափուլ է մտնում 2020 թվականի ընտրություններին պատրաստվելու համար: Մենք փափագում ենք, որ Դաշնակցությունն Արցախի կառույցով և համահայկական ուժերով զորավիգ կանգնի ԱՀ քաղաքական, տնտեսական, ներդրումային և այլ ուղղություններին: Այս ժողովով մեր համահայկական բոլոր կառույցների ներկայացուցիչներով ևս մեկ անգամ հաստատեցինք, որ մենք պայքարելու ենք Արցախի ինքնորոշման և ժողովրդի տնտեսական վիճակը բարելավելու համար: Բոլորս պետք է գիտակցենք, որ Արցախը համայն հայությանն է»,-մասնավորապես ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: