|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
«2019 թ. հունվարի 24-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի է ունեցել պատահար, որի վերաբերյալ ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը` հիմնված մանկատան աշխատակիցների բացատրությունների վրա:
Մանկատանը խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան: Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է ներքև:
Տեղեկացնում ենք, որ երեխան ունի բավարար ինքնասպասարկման հմտություններ: Երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և անցել համապատասխան հետազոտություններ: Վնասվել են տղայի ոտքերը, իրականացվել է անհրաժեշտ օգնություն:
Այս պահին երեխան մանկատանն է: Մանկատանն են նաև նախարար Զարուհի Բաթոյանը, նախարարի խորհրդական Արայիկ Արշակյանը:
Հարցը իրավապահների ուշադրության կենտրոնում է»: