|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հերթական նիստը, այն վարում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որոնցից զեկուցվող է 7-ը:
Տիգրան Ավինյանը շնորհավորեց վերանշանակված և նորանշանակ նախարարներին՝ մաղթելով նրանց բեղուն աշխատանք` ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի: Նախքան բուն նիստին անցնելը` փոխվարչապետը հարկ համարեց խոսել երկու նախաձեռնության մասին: Առաջինը վերաբերում է ՊԵԿ-ի կողմից առաջարկվող նոր դրոշմակնիքներին, որոնք շուտով կշրջանառվեն, երկրորդը` չարորակ հիվանդությունների վիրահատական բուժմանը, որն այսուհետ իրականացվելու է պետպատվերի շրջանակում ամբողջ բնակչության համար:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վիրահատությունները կատարվելու են միայն այն հաստատություններում, որոնք բավարարելու են որոշակի պահանջներ՝ ունենալու են ուռուցքաբանության լիցենզիա և ուռուցքաբանական խորհուրդներ ունենալու պահանջն են բավարարելու, որ մոտեցումը լինի համալիր:
«Մյուս տարիներին այս ձևով շարունակելու ենք՝ մտածելով արդեն քիմիաթերապիայի և ճառագայթաթերապիայի վրայից հանել համավճարը»,-նշեց նախարարը: