|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԱՄՆ-ը մինչ օրս չի բացատրել`ինչ տվյալների հիման վրա է հանգել այն եզրակացության, որ 9М729 հրթիռը փորձարկվել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրի կողմից արգելված հեռավորության վրա: Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:
«Մեկ տարի առաջ ԱՄՆ-ը հայտնեց որ 9М729 հրթիռի փորձարկումը խախտել է համաձայնագիրը: Սակայն մինչ օրս չեն բացատրել` ինչ փաստերի հիման վրա են եզրակացրել, որ հրթիռը փորձարկվել է համաձայնագրով արգելված հեռավորության վրա»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ: