|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մտադիր է երեքշաբթի Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:
«Այո, դա ոչ պաշտոնական հանդիպում է»,- ասել է Փաշինյանը` պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին` արդյո՞ք կկայանա երկկողմ հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
Ավելի վաղ, մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ե՞րբ կլինի հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանը պատասխանել է` «շատ շուտով»:
Իր հերթին Ալիևը Դավոսում հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև երկկողմ հանդիպումներ դեռևս չեն եղել, սակայն արդեն եղել են մի քանի «կարևոր զրույցներ»: Այդ զրույցները կարևոր են եղել կողմերի դիրքորոշումը ֆիքսելու և և ԼՂ հարցով բանակցությունները ակտիվացնելու առումով: Ալիևը ընդգծել է, որ երբեք չի խուսափել այդ հարցով հայկական կողմի հետ կոնտակտներից: