|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հանրային ռադիոյում չարաշահումների հետ կապված նյութեր են նախապատրաստվում. այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվության ծառայությունից:
Հունվարի 9-ին Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության կենտրոնականի բաժին է ստացվել Hraparak.am-ում 2018-ի դեկտեմբերի 18-ի հրապարակումը` «Հանրայինը պատրաստվում է գործադուլի»: Ըստ հոդվածի` Հանրային ռադիոյում տեղի են ունեցել լիազորությունների չարաշահումներ: Վերոհիշյալ հՀրապարակման հիման վրա էլ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր.«Մեր ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է: Դրանցից են.
բանիմաց, փորձառու հեղինակ-վարողների շնորհիվ սիրված հաղորդումների անձնակազմին անփորձ ու անհասկանալի ճանապարհներով ռադիոյում պատահական հայտնվածներով փոխարինելու շարունակական իրավիճակ/արդեն յուղալի աշխատավարձերով։
Աշխատավարձերի քմահաճ հանցավոր բաշխում՝ առանց տրամաբանության եւ կանոնակարգի»: