|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանը եղել և մնում է Մինսկի համար վստահելի գործընկեր: Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսում աշխատանքի անցած դեսպաններին հավատարմագրերն ընդունելու ժամանակ: Նրանց թվում է եղել նաև ՀՀ դեսպանը:
«Հայաստանը եղել և մնում է Մինսկի վստահելի գործընկերը, որի հետ մեզ կապում են բազմապլանային համագործակցությունը, այդ թվում` հիմնական միություններում` ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում: Մենք մտադիր ենք ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը և պատրաստ ենք մասնակցել ՀՀ-ի տարածքում ցանկացած նախագծի, որոնք կհետաքրքրեն մեր հայ բարեկամներին և եղբայրներին»,- մասնավորապես ասել է նա: