|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մեկ մեքենայի մաքսային բեռը զգալիորեն նվազել է, որը ինվոյսային համակարգի ներդրման հետևանք է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` անդրադառնալով ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում տեղի ունեցած փոփոխություններին:
Անանյանը նշեց, որ այս տարեսկզբից ինվոյսային համակարգւը չի հանվել, ուղղակի նոր գործիք` հաշվիչ է ներդրվել:
«Մաքսազերծումը հետևյալ փուլերով է անցնում` անձը ներկայացնում է մեքենայի փաստաթղթերը, ինվոյսը հաշվիչի արժեքի հետ է համեմատվում, և եթե անարժանահավատության խնդիր չի առաջանում, մաքսային ձևակերպումն արվում է ինվոյսի հիման վրա: Դրանից հետո մենք պարզում ենք ինվոյսի հավաստիությունը, և եթե պարզվում է, որ այդ ինվոյսը չի եղել, կիրառվում են պատասխանատվության միջոցներ»,- ասաց Անանյանը:
Նա անդրադարձավ նաև երկու և ավելի ավտոմեքենաների վաճառքի հետ կապված խնդիրներին` ասելով, որ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ կառավարությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում առանձնացվել է երկու տարբերակ, որոնցից որևէ մեկի ընդունման պարագայում լուծվում են առկա խնդիրը: Անանյանը չմանրամասնեց այդ տարբերակները` նշելով, որ դրանք կներառվեն Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթում: