|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։
Շենքի դիմաց հավաքված են մարդիկ, որոնք բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով կալանավորել Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում էր կայացրել Մանվել Գրիգորյանին ազատ արձակել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։