|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ GetContact հավելվածը ներբեռնելուց: «Getcontact հավելվածը սկսել է գովազդային արշավ համացանցի հայկական տիրույթում: Ներբեռնելով այս հավելվածը ու գրանցվելով դրանում, բացի ձեր անձնական տվյալներից հանրայնացնում եք նաև այն մարդկանց տվյալները, ում հեռախոսահամարները գրանցված են ձեր հասցեագրքում»,- նշված է գործակալության հայտարարության մեջ։
Ներբեռնելով և գրանցվելով GetContact-ում՝ հասանելի են դառնում այնպիսի տվյալների, ինչպիսիք են հեռախոսագրքերը եւ հասցեագրքերը, սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տվյալները, նկարները, էլեկտրոնային փոստը, սարքի IP-ն, ինչպես նաեւ զանգերի պատմությունը, հնարավոր է դառնում կիսվել էլեկտրոնային ձևով ձեր սարքում առկա տեղեկությամբ ցանկացած 3-րդ կողմի հետ, գովազդային ու մարքեթինգային ցանկացած նպատակով օգտագործել ձեր սարքում առկա տեղեկությունը,հավաքել, վաճառել կամ թույլ տալ 3-րդ կողմին օգտագործել ձեր տվյալները։
Գործակալությունը խորհուրդ է տալիս ու հորդորում է չներբեռնել և չօգտագործել Getcontact հավելվածը՝ չվտանգելու համար անձնական տվյալների գաղտնիության իրավունքը։