Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱՄՆ-ում «շաթդաունը»՝ բյուջեի բացակայության պատճառով դաշնային հաստատությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցումը, շաբաթ օրը երկարատևության ռեկորդ է սահմանել. գրում է РИА Новости-ն:
Ըստ գործակալության` իրավիճակի վերջը չի երևում՝ Սպիտակ տունն ու Կոնգրեսը պատրաստվում են երկարատև դիմակայության շարունակմանը:
Հիշեցնենք, որ Թրամփը պահանջում է 5,6 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, իսկ դեմոկրատները դեմ են դրան:
Մինչ այս ամենաերկարատև «շաթդաունը» տեղի էր ունեցել 1995-ի դեկտեմբերից 1996-ի հունվարն ընկած ժամանակահատվածում և տևել 21 օր: Ներկայիս «շաթդաունը», որը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ից, շարունակվում է արդեն 22 օր: