|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ մտադիր չէ հենց հիմա երկրում արտակարգ դրություն հայտարարել և սպասում է Կոնգրեսից Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար միջոցներ տրամադրելու որոշմանը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը. տեղեկացնում է Интерфакс-ը:
«Ներկայումս մենք չենք դիտարկում արտակարգ դրության սահմանումը: Մենք ցանկանում ենք, որ Կոնգրեսն անի իր գործը»,-հայտարարել է Թրամփը:
Նշենք, որ դեմոկրատները դեմ են Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը: