|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Փոխենք միասին» քաղաքացիական նախաձեռնությունը սկսում է գործընթաց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախորդ տարվա վերջին բավարարել էր քաղաքացիական նախաձեռնության կարգով Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ ներկայացրած նախաձեռնող խմբին եւ որպես լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանին գրանցելու դիմումը:
Փոփոխություններով քաղաքացիներին առաջարկվում է ուղղակի ընտրությամբ ընտրել հանրապետության նախագահին՝ նրան օժտելով առաջնային մանդատ: Ազգային ժողովում կլինի 85 պատգամավոր:
Հայաստանի Հանրապետությունը կպարտավորվի երաշխավորել եւ ապահովել Առաքելական եկեղեցու բնականոն եւ անվտանգ գործունեությունը: Անվտանգության խորհրդի փոխարեն կստեղծվի Ազգային անվտանգության խորհուրդ, որը կղեկավարի հանրապետության նախագահը, կազմում կլինեն նաեւ ԱԺ նախագահն ու վարչապետը: Կսահմանվի առանց դատարանի որոշման, բացառիկ դեպքերում անվտանգության նկատառումներից ելնելով գաղտնալսումների իրականացումը եւ տեւողությունը:
Փոփոխություններով նախատեսվում է նաեւ բացառել առանց դատարանի որոշման սեփականության նկատմամբ արգելանք ու բռնագանձում իրականացնելը:
Սահմանադրության առաջարկված փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է այդ իրավունքն ունեցող առնվազն 200 հազար քաղաքացու ստորագրություն: Ստորագրությունների հավաքման համար սահմանված է 45 օր, վերջնաժամկետը փետրվարի 10-ն է: