|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Աթենքում կայացած բանակցությունների ժամանակ ընդունել է Հունաստանի օկուպացման ժամանակ նացիստների հանցագործության համար պատասխանատվությունը, սակայն չի պատասխանել վնասը հատուցելու և, այսպես կոչված, օկուպացիոն փոխառությունը վերադարձնելու` Հունաստանի պահանջին. հայտնում է РИА Новости-ն:
Այդ հարցը բարձրացրել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը` նշելով, որ Հունաստանը մտադիր է լուծել այդ հարցը դատարանի միջոցով:
Հունաստանն ավելի քան 300 միլիարդ եվրո է գնահատում 1941-1944 թվականներին գերմանական օկուպացումից և գերմանացիների կողմից հարկադրաբար վերցված փոխառությունից առաջացած կորուստները: