|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Երևանի «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել: Նորածնի մահվան մեջ ծնողները մեղադրում են բժիշկներին:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ նորածնի հայրն արդեն դիմել է իրավապահ մարմիններին: «Երեխայի հայրը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ երեխան մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով»,- ասաց նա:
Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ նորածնի մահվան փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: