|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թեև սահմանին իրավիճակը հանգիստ է, սակայն Արցախյան հիմնահարցի առումով իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով` բանակցային գործընթացում իրավիճակը բարդ է, քանի որ ներկայիս իրադրությունն այնքան էլ Ադրբեջանի սրտով չէ:
«Ասել` իրավիճակը հանգիստ է, ճիշտ չի լինի, և խոսքն ամենևին էլ սահմանին իրավիճակի մասին չէ: Արցախյան հիմնահարցի հետ կապված առկա ռիսկերը պահպանվում են, թեև չեմ կարծում, որ մեծ պատերազմի ռիսկեր են, էսկալացիայի ռիսկերն են մնում: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը բավարարված չէ այն իրավիճակով, որն ունենք»,- ասաց Իսկանդարյանը:
Նա հավելեց, որ, ճիշտ է, սահմանին իրավիճակը հանգիստ է, բայց հանգիստ իրավիճակը ռիսկեր է պարունակում: