|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Դիմումատուի պնդմամբ՝ բժշկասոցիալական փորձաքննական որոշումներով 3 տարի շարունակ իր նկատմամբ սահմանվել է 3-րդ խմբի հաշմանդամություն, սակայն հերթական՝ 2018 թվականի վերափորձաքննության արդյունքում, հաշմանդամության խումբ չի սահմանվել: Քաղաքացին, որոշումն անհիմն համարելով, բողոքարկել է վարչական կարգով, սակայն արդյունքի չի հասել:
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ նշանակվել է լրացուցիչ բժշկասոցիալական փորձաքննություն, որի արդյունքում վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը: